FAQ

faq NewMenu-faq NewMenu
faq
Ի՞նչ է QR կոդը
QR կոդը պիտակավորման շտրիխ կոդ է, որը կարելի է սկանավորել հեռախոսներով և պլանշետներով: Այն կարող է օգտագործվել տարբեր շարժական սարքերի վրա հատուկ հավելվածի միջոցով կամ բացելով բջջային հեռախոսի տեսախցիկը` ռեստորանի մենյուն ցուցադրող կայք ուղղակիորեն մուտք գործելու համար։
Ո՞րն է NewMenu-ի նպատակը
Հիմնական նպատակն է օգտվել տեխնոլոգիայի հնարավորություններից և նորարարությունից, առաջին հերթին՝ խնայելով անցանկալի սպասմելաժամանակը, բարերի, սրճարանների և ռեստորանների հերթերում, և երկրորդ՝ հնարավորություն տալով անշփում և ավելի հիգիենիկ մենյուի օգտագործմանը: Սովորաբար հաճախորդների սպասման գործընթացն երկար է տևում, մինչ մատուցողը գալիս և վերցնում է պատվերը, հետո գրանցում և փոխանցում այն, մյուս հաճախորդը սպասում է։ NewMenu-ի QR կոդը հասանելի դարձնելով հաճախորդների համար՝ ռեստորանը արագացնում է սպասարկումն ու դարձնում այն ավելի մատչելի: Միաժամանակ հնարավոր է կիրառել և՛ QR NewMenu-ն, և՛ թղթային մենյուն։ Արդյունքում շահում են և՛ ռեստորանն, և՛ հաճախորդը, ավելի քիչ սպասելաժամանակ և ավելի շատ հարմարավետություն հաճախորդի համար, ավելի շատ արդյունավետություն ռեստորանի սեփականատիրոջ համար:
Արդյո՞ք NewMenu -ի կիրառման համար հատուկ հավելված է անհրաժեշտ:
NewMenu-ի օգտագորման համար հավելված ներբեռնելու կարիք չկա: Այնուամենայնիվ, եթե ապագայում հավելվածի կարիք լինի, NewMenu-ն կդիտարկի դրա ստեղծման հնարավորությունը:
QR ՄԵՆՅՈՒ․ ԻՆՉՊԵ՞Ս Է ԴԱ ԱՇԽԱՏՈՒՄ
QR Code հավելվածը հեշտ է օգտագործել։ Հեռախոսներով հաճախորդները սկանավորում են QR կոդը իրենց հեռախոսի տեսախցիկի կամ հավելվածի միջոցով: Այնուհետև ցուցադրվում է ռեստորանի մենյուն, որը հնարավորություն տալիս նրանց դիտել և պատվիրել:
ԵՍ ՈՒՆԵՄ ՊԱՏՎԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ, ՊԵ՞ՏՔ Է ԱՐԴՅՈՔ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԱՅՆ
NewMenu-ն թվային հավելված է: Այն պարզապես թույլ է տալիս ձեր հաճախորդներին տեսնել մենյուն՝ սկանավորելով QR NewMenu-ն և պատվիրել: Այսպիսով, դուք կարող եք օգտագործել երկուսը միաժամանակ:
NewMenu-ն աշխատում է միայն QR կոդի հե՞տ:
QR կոդերն ավելի տարածված և ավելի հեշտ են օգտագործման համար: Այնուամենայնիվ, NewMenu-ն հասանելի է նաև www.newmenu.am/yourresturant հղումով:
Ինչպե՞ս է տեղի ունենում պատվիրելու գործընթացը:
NewMenu-ն հաճախորդներին ընձեռում է թվային մենյու դիտելու և իրենց ընտրած ուտեստը նախընտրածների ցանկում պահպանելու հնարավորություն, սակայն նրանք նախկինի պես պատվերը կկատարեն մատուցողին դիմելով։ Pro տարբերակում, դիտելուց բացի, պատվերը կլինի առցանց՝ այն հաճախորդների սմարթֆոնից անմիջապես ռեստորան փոխանցելով։ Այս պատվերները կտեղադրվեն ռեստորանի համակարգում՝ ցույց տալով պատվիրված ապրանքները և սպասարկվող սեղանի համարը:
Կարո՞ղ եմ մենյուի QR կոդը գովազդել իմ կայքում:
Այո, դուք կարող եք թարմացնել ձեր մենյուն մեկ հպումով` մուտք գործելով NewMenu-ի ձեր անձնական էջ՝ համակարգչի կամ սմարթֆոնի միջոցով: Ճաշացանկը հեշտությամբ կարող է տեղադրվել կայքում և ռեստորանի սոցիալական մեդիա հարթակներում, օրինակ՝ Facebook-ում, Instagram-ում, Twitter-ում և այլն: Մենյուի, ինչպես նաև ընդհանուր համակարգի թարմացումը շատ հեշտ է իրականացնել: Բացի այդ, NewMenu-ն ձեզ տրամադրում է անհատական դեմո էջ:
ԱՐԴՅՈ՞Ք NEWMENU-ն ԲԱԶՄԱԼԵԶՈՒ Է:
NewMenu համակարգը հասանելի է 3 լեզուներով՝ Հայերեն, Անգլերեն և Ռուսերեն: Այնուամենայնիվ, ռեստորանը կարող է հաճախորդին տրամադրել նաև այլ լեզուներով մենյու, դրա համար NewMenu-ն առաջարկում է թարգմանության երկու տարբերակ՝
  • Ինտեգրված մասնագիտական թարգմանություն (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) մեկ սեղմումով (ըստ ցանկության),
  • Ձեր թարգմանությունը։
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ NEWMENU-Ի ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
  • Ցանկացած ժամանակ կառավարելի և փոփոխելի մենյու
  • Արագ սպասարկում, նույնիսկ պիկ ժամերին
  • Հիգիենիկ անվտանգություն (հատկապես տարածվող համաճարակի ժամանակ)
  • Առանց սթրեսի (հաճախորդի և ռեստորանի անձնակազմի համար)
  • Անշփում մենյուն դիտելու հնարավորություն, ճաշատեսակի պատվիրում և վճարում
  • Ժամանակի խնայողություն մենյուների բաշխման մեջ
  • Այլևս չկա տպագրված մենյու, ինչպես նաև այն ախտահանելու անհրաժեշտություն. NewMenu-ն էկոլոգիապես մաքուր է, նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանն ու կրճատում է թղթե մենյուի վնասվելու դեպքում՝ դրանք թարմացնելու հետ կապված ծախսերը
  • Եկամուտների ավելացում
  • Վաճառքի օպտիմիլացում՝ ճաշատեսակների և խմիչքների գեղեցիկ ներկայացման միջոցով
  • Հասանելի ճաշատեսակների և խմիչքների ավելի հեշտ կարգավորում
  • Գեղեցիկ և ընթեռնելի, NewMenu-ն ապահովում է ավելի սահուն ընթերցում, ընձեռելով ավելի լավ տեսանելիություն, ի տարբերություն տպագրված մենյուների, որոնք հաճախ լամինացված են: Հաճախորդները կգնահատեն մենյուի ճաշատեսակների բարձրորակ գունավոր լուսանկարները, ինչպես նաև դրանց մանրամասն նկարագրությունը: